Սպանված ընկերուհու «ուրվականը» ռուս երիտասարդին ստիպել է հանձնվել ոստիկանությանը

ՌԴ Օմսկի մարզի Կիսելյովո գյուղի 19-ամյա բնակիչը ձերբակալվել է իր 26-ամյա ընկերուհու սպանության կասկածանքով: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ շրջանային վարչությանը, աղջկա անհետացման մասին օգոստոսի 21-ին հայտնել էր նրա մայրը, երբ դուստրն արդեն 5 օր տուն չէր եկել: Նախնական տվյալներով՝ երիտասարդն ընկերուհու հետ սպիրտային խմիչքներ է օգտագործել, որից հետո նրանց միջև վեճ է ծագել: Ստացած մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է: Գերատեսչությունից հայտնել են, որ ընկերուհու մարմինը տղան թաքցրել է գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող ճահճուտներում և քողարկել է հողով: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ «Սպանություն» հոդվածով: Տեղի լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, քանի որ իր սպանած աղջիկ սկսել է ոչ միայն ամեն օր երևալ երազին, այլև ամենուր, որից հետո խիղճն սկսել է տանջել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.