«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտնել է Ռաքքայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը հայտնել է սիրիական Ռաքքայի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին, փոխանցում է BBC-ն: Խմբավորմանը հաջողվել է ազատագրել Ռաքքայի կենտրոնական ալ Նաիմ հրապարակը, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մարդկանց մահապատժի էին ենթարկում: Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը: «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտնել է, որ Ռաքքայում դեռևս մնացել է մոտ 50 ԻՊ-ական, մեծ թվով ահաբեկիչներ փախուստի են դիմել Ռաքքայից վերջին շաբաթների ընթացքում: BBC-ի թղթակիցը նշել է, որ Ռաքքայում երկար ժամանակ անց առաջին անգամ դադարել են օդային հարձակումներն ու զենքի ձայները: Վերջին օրերին քաղաքից կարողացել է փախչել շուրջ 3.000 խաղաղ բնակիչ: Ավելի վաղ նշվել է, որ Ռաքքայում դեռևս կա 10.000- 15.000 խաղաղ բնակիչ: Նշենք, որ Ռաքքան ԻՊ-ի վերահսկողության տակ էր գտնվում 2014թ.-ից սկսած: Օգոստոսին «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտարարել է, որ Ռաքքան ԻՊ-ի ահաբեկիչներից հնարավոր կլինի ամբողջությամբ ազատագրել մոտ երկու ամսից։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.