Ռուս ուժայինները Վրաստանի հետ սահմանին ձերբակալել են օտարերկրացի կնոջ, որը հավաքագրել է պոտենցիալ ահաբեկիչների

Ռուս ուժայինները Վրաստանի հետ սահմանին ձերբակալել են օտարերկրացի կնոջ, որը հավաքագրել է պոտենցիալ ահաբեկիչների: Այդ մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի հարցերով սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը ներգրավված կինը ձերբակալվել է Վերին Լարս անցակետի ուղևորահոսքում: Նա կասկածվում է մի շարք երիտասարդների ահաբեկչական գործունեությանը մասնակցելուն դրդելու, ինչպես նաև Սիրիա ուղևորությունների հարցում օգնություն տրամադրելու համար: «Չնայած իր արդեն ոչ երիտասարդ տարիքին՝ օտարերկրացի կինը կատարելապես տիրապետել է համացանցով շփման և հոգեբանական մանիպուլյացիայի հմտություններին: Ամուսնական հարաբերություններ հաստատելու պատրվակով նա երիտասարդներին ներգրավել է ծայրահեղական ուղղվածության արմատական գաղափարների: «Մեղրամսի» փոխարեն, ամուսնության կրոնական արարողությունից հետո նորապսակին սպասվում էր ուղևորություն Սիրիա՝ անօրինական զինված խմբավորումների շարքերն անդամագրվելու համար»,- նշված է հաղորդագրությունում:
Մեկնաբանություններ