Չինաստանում «Հանուն» թայֆունի հետևանքով ավելի քան 400 հազար մարդ է տարհանվել

Չինաստանի հինգ նահանգում «Հանուն» թայֆունի հետևանքով տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Հանուն»-ը, որը դարձել է այս տարվա 20-րդ թայֆունը, երկուշաբթի հարավային և արևելյան նահանգներում պատուհասել է 145 բնակավայրերի: Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտ 900 մարդ արտակարգ օգնության կարիք ունի: Ավերվել է ավելի քան հարյուր տուն, և ավելի քան 400 տուն տարբեր վնասվածքներ է ստացել: Նախնական հաշվարկների համաձայն՝ ուղղակի տնտեսական վնասը մոտ 560 միլիոն յուան է (85 միլիոն դոլար):
Մեկնաբանություններ