Շերը կնկարահանվի «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլի 2-րդ մասում

Ամերիկահայ հայտնի երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) կնկարահանվի «Մամա միա» երաժշտական կինոնկարի շարունակությունում: Ինչպես նշում է The Independent-ը, 71-ամյա աստղն այս մասին գրել է Twitter-ում: Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ դեր է կատարելու օսկարակիր Շերը: Հայտնի է, որ նոր ֆիլմում (Mamma Mia: Here We Go Again!) կնկարահանվեն 2008թ. մեծ էկրան բարձրացած ֆիլմի աստղերը՝ այդ թվում նաև Մերիլ Սթրիփն ու Փիրս Բրոսնանը: Աղբյուրը հավելում է, որ «Մամա միա»-ն բոլոր ժամանակների ամենաշահութաբեր երաժշտական ֆիլմն է, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 600 մլն դոլար: Դրա 2-րդ մասի պրեմիերան կկայանա 2018թ. ամռանը:      
Մեկնաբանություններ