
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը, որն այժմ պաշտպանում է ՊՍԺ-ի գույները, ֆրանսիական ակումբից 3 մլն եվրո կստանա, եթե նվաճի «Ոսկե Գնդակը», հայտնում է «Le Parisien»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը այդքան գումար կստանա ամեն անգամ, երբ կնվաճի հեղինակավոր մրցանակը (մինչև ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի ավարտը` 2022 թվականի ամառը):
Հիշեցնենք` Նեյմարը ՊՍԺ-ի շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Ֆուտբոլիստի որոշման հետ կապված շատ ենթադրություններ և խոսակցությունն եղան: Շատերը կարծում էին, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ստվերից դուրս գալու և «Ոսկե Գնդակ» նվաճելու համար: