Նախ բերանդ լվա՝ նոր խոսիր. Թուրքիայի ընդդիմության առաջնորդն՝ Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը վերջերս օրինակ բերելով երկրի նախկին վարչապետ, ժողովրդահանրապետական Բյուլենթ Էջևիթի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի լուսանկարը՝ հայտարարել է, որ այդ ժամանակ Թուրքիան շատ հնազանդ է եղել Արևմուտքին և որ ԱՄՆ-ն կարոտել է «հին Թուրքիան»՝ չհաշտվելով «նորի» հետ, գրում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը։ «Էջևիթը միշտ իր քաղաքականությունը վարել է ի բարօրություն ժողովրդի: Եթե դու նրա դեմ լեզուդ երկարացնես՝ մենք էլ կասենք՝ կանգ առ: Նախ բերանդ լվա՝ նոր Էջևիթի մասին խոսիր: Մահացածների հետևից միայն կարելի է հոգու հանգստություն խնդրել: Մարդ մի քիչ բարոյականություն կունենա: Էջևիթն ի՞նչ էր անում. իր ժողովրդի շահերը մինչև վերջ պաշտպանեց», - ասել է Քըլըչդարօղլուն: Նշենք, որ Էրդողանը շեշտել էր, որ Քլինթոնի և Էջևիթի համատեղ նկարում Թուրքիայի վարչապետի դիրքը շատ «հնազանդ» է, մինչդեռ Քլինթոնն ազատ հենված է բազմոցին: Image may contain: 1 person, standing, suit and indoor
 
Մեկնաբանություններ