Մասիսը՝ հեծանվային քաղաք

Արարատի մարզի Մասիս քաղաքում առողջ ապրելակերպի և հեծանվային մշակույթի տարածման նպատակով, հոկտեմբերի 15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Երևան-Մասիս հեծանվային տուրը: Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցած ծաղկեդրման արարողությունից հետո Մասիսի զարգացման հիմնադրամի և երիտասարդական կենտրոնի կամավորները Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի հետ միասին այցելեցին Ս. Թադևոս եկեղեցին: Հեծանվային տուրի 100-ից ավելի մասնակիցների վերջին կանգառը Մասիսի երիտասարդական կենտրոնն էր, որտեղ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի և Մասիսի զարգացման հիմնադրամի միջև տեղի ունեցավ Համագործակցության Հուշագրի կնքում: Այնուհետև կայացավ Մասիսում հայկական հեծանվային առաջին կայանատեղիի բացման հանդիսավոր արարողությունը: Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն իր խոսքում անդրադարձավ հեծանվի հանրային թանգարանի ստեղծման գաղափարին, որից հետո տեղի ունեցավ նաև հեծանվի հանրային թանգարանի առաջին ցուցանմուշներից մեկի նվիրում Մասիս քաղաքին` ի պահ: Մասիսն ունի բոլոր նախադրյալները՝ քաղաքը դարձնելու հեծանվային. հարմար, մատչելի, առողջ ու նպատակային;
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.