Ձյան տեղումների պատճառով ծանրաքաշ մեքենաների համար փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Պատճառը ձյան տեղումներն են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.