Հարյուրավոր ընկերություններ հեռանում են Կատալոնիայից

Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո շուրջ 700 ընկերություն իրենց գրասենյակներն ինքնավար մարզից տեղափոխել են Իսպանիայի այլ շրջաններ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Իսպանիայի առևտրային ռեգիստրի տնօրեն Անա Դել Վալյեին, անցած շաբաթվա ընթացքում Կատալոնիայից 92 ընկերություն է հեռացել դեպի Իսպանիայի այլ մարզեր: Ինքնավար մարզը լքած ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 691-ի: Ամենածանր օրերը եղել են հոտկտեմբերի 9-ը և 10-ը, երբ գրանցման փոփոխության մասին հայտ է ներկայացրել 212 և 175 ընկերություն՝ համապատասխանաբար: Ռեգիստրի տվյալներով՝ Կատալոնիայում հաստատված ընկերությունների թիվը 2017-ի երրորդ եռամսյակի ընթացքում նվազել է 26.8 տոկոսով, մինչդեռ Իսպանիայի տարածքում այդ նվազումը կազմում է 11 տոկոս:
Մեկնաբանություններ