Հայտնաբերվել է Երևանում անհետ կորած 30-ամյա նախրապանի դին

Փրկարարներն այսօր ժամը 11:50-ի սահմաններում հայտնաբերել են 1987 թ. ծնված Ս. Պ.-ի դին, ով ավելի վաղ որոնվում էր Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից հայտնել էին, որ երեկ՝ ժամը 22:35-ին ահազանգ են ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա։ Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն: Որոնողական աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել էին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.