
Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ընդգրկված բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերը:
«Համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված պատճառներն ուղղակի ծիծաղելի են, եւ ես չեմ կարծում, որ նման բան կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են այսօրվա Հայաստանի կարգավիճակին:
Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին: