Կանադայում անօդաչու սարքը բախվել է չվերթ իրականացնող օդանավի

Կանադայում գրանցվել է առաջին դեպքը, որի ընթացքում անօդաչու թռչող սարքը բախվել է թռիչք իրականացնող ինքնաթիռի: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը: Դրոնը հարվածել է ինքնաթիռի թևերից մեկին: Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և անձնակազմի երկու անդամ: Կանադայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ օդանավն աննշան վնաս է կրել և կարողացել է ապահով վայրէջք կատարել: Skyjet ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Ժան Լեսաժի անվան Քվեբեկ-սիթիի միջազգային օդանավակայան, երբ նրան հարվածել է դրոնը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Ես ցանկանում եմ հիշեցնել դրոնների սեփականատերերին, որ օդանավի անվտանգությունը վտանգելը չափազանց վտանգավոր է և լուրջ հանցագործություն»,- ասված է տրանսպորտի նախարար Մարկ Գարնյոյի հայտարարությունում:  
Մեկնաբանություններ