Կաթը լավացնում է հիշողությունը

Բժշկությանը վաղուց արդեն հայտնի են կաթի մի շարք դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա: Իսկ բոլորովին վերջերս մասնագետներին հաջողվել է կաթի օգտակար հատկությունների թվին ավելացնել եւս մեկ փաստ. այն լավացնում է հիշողությունը: Գիտնականները մի փորձ են կատարել, որին մասնակցել է 23-98 տարեկան 972 մարդ: Նրանք բոլորը թեստ են անցել, որի հարցերը հիմնականում միտված են եղել հիշողության ստուգմանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 5-6 անգամ կաթ են խմում, շատ հեշտ հաղթահարում են թեստը, իսկ կաթնամթերքից չօգտվողների հիշողությունը հինգ անգամ ավելի վատ է: Գիտնականները պնդում են, որ հիշողությանը նպաստում է ոչ միայն կաթը, այլև կաթնամթերքն առհասարակ, օրինակ՝ պանիրը, յոգուրտը, անգամ պաղպաղակը:
Մեկնաբանություններ