
«Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարծում է, որ «Ռեալում» ըստ արժանվույն չեն գնահատել հարձակվող Ալվարո Մորատային և նրա հետ անարդարացի են վարվել:
Ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու համար Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Արքայական ակումբից» և համալրել է «Չելսիի» շարքերը.
«Ալվարոն նախորդ մրցաշրջանում շատ գոլեր է խփել` չլինելով հիմնական կազմի խաղացող: Եթե Մորատան բրազիլացի լիներ, ապա «Ռեալում» նրան այլ կերպ կգնահատեին: Իսպանիայում մենք այդ հարցով շատ մեղքեր ենք գործում: Մեր երկրում կարող էին ուրիշ Ասենսիոներ էլ հայտնվել, բայց նրանց այդ հնարավորությունը չտրվեց: «Ռեալում» խաղալն օր օրի ավելի բարդ է դառնում, մակարդակն այնտեղ շատ բարձր է»,- Լյորենտեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի արդյունքներով Մորատան Պրիմերայի 26 հանդիպման է մասնակցել` դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հիմնական կազմում նա 14 անգամ էր դուրս եկել խաղադաշտ: