
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Սիրիայում Իրանի ռազմաբազաներ հայտնվեն: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը, հաղորդում է
«ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարևան երկրում Իրանի ռազմական ներկայության և Իսրայելի համար դրա անթույլատրելիության թեման ընդունող կողմը կենտրոնական է անվանել Երուսաղեմում անցկացվող Շոյգուի և Նեթանյահուի բանակցություններում, որin ներկա է եղել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Հանդիպումը վերաբերում էր նախևառաջ Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու Իրանի փորձերին»,- ասված է հաղորդագրությունում:
«Իրանը պետք է հասկանա, որ Իսրայելը դա թույլ չի տա»,- ասել է Նեթանյահուն: