«Ժողովուրդ». Դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի ՀՀ-ում ավելացել է ցորենի ներկրումը

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը: Սա պատահական չէ. Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր և ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. և հող ունենք, և սերմացու, և ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»: Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետև ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եվ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ