Թրամփը ցանկանում է 2020թ. նախագահական ընտրություններում կրկին մրցել Քլինթոնի հետ. The Independent

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ցանկանում է 2020թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ նորից մրցել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես նշում է The Independent-ը, 71-ամյա ղեկավարն այդ մասին գրել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում: «Վերջերս ինձ հարցրին, թե արդյոք պարտված Հիլարի Քլինթոնը պատրաստվում է մասնակցել 2020թ. ընտրություններին: Իմ պատասխանը հետևյալն էր՝ հուսով եմ»,-գրել է Թրամփը: Մինչդեռ Քլինթոնն ասել է, որ արդեն կուշտ է նախագահի թեկնածու լինելուց: Միևնույն ժամանակ, նախկին պետքարտուղարը վստահեցրել է, որ կշարունակի ակտիվ մնալ քաղաքականությունում։ Հայտնի է, որ Հիլարի Քլինթոնը 2 անգամ է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: 2008թ. նա պարտվել է դեմոկրատ Բարաք Օբամային, իսկ 2016թ.՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:
Մեկնաբանություններ