Թուրքիայի Մերսին քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ

Երեքշաբթի Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերսին քաղաքում`ոստիկանական ավտբուսի մոտ որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Ենիշեհիր հատվածում: Նախնական տվյալների համաձայն՝ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչական գործողություն: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և ոսիկանության աշխատակիցները:
Մեկնաբանություններ