Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի Իրանի, ապա աշխարհի ակումբային առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մասնակցելու է Իրանի ակումբային առաջնությանը:   Armsport.am-ին հայտնի է դարձել, որ Իրանում հայ ըմբիշը հանդես է գալու «Սինա Սանատ» ակումբում:   Հայտնի է նաև, որ Մանուկյանը դեկտեմբերին մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն դեռ պարզ չէ, թե որ ակումբի կազմում:   Հիշեցնենք, որ 2016 թվականին Մաքսիմ Մանուկյանը «Ռազի» ակումբի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով թուրք ըմբիշին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.