Եթե մեզ չեք ընդունելու՝ միանգամից ասեք. Էրդողանը՝ ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որի ընթացքում քննարկվել են նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը: Էրդողանը նախ նշել է, որ պատմության ընթացքում թուրքերը միշտ աջակցել են Լեհաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը: Ինչ վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, Էրդողանն, առիթից օգտվելով, հայտարարել է. «Եթե մեզ չեք ընդունելու՝ միանգամից ասեք, այնպես չստացվի, թե փախչողը մենք ենք»: Էրդողանը նաև բողոքել է ֆինանսական օգնության անբավարարությունից և հայտնել, որ շուրջ 3.5 մլն սիրիացի և իրաքցի փախստական ընդունելով՝ Թուրքիան ծախսել է մոտ 30 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ ԵՄ-ից ստացել է ընդամենը 885 մլն եվրո: «Մինչդեռ 2016թ.-ին մեզ խոստացել էին 6 մլրդ եվրո տրամադրել», - ասել է Էրդողանը: Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 2016-ի մարտին և ուղղված է եղել փախստականների անվերահսկելի հոսքը դեպի Եվրոպա մեղմելուն: Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականներին Եվրամիությունը պարտավորվել էր պահել սեփական միջոցներով, որը փոխանցվում էր Թուրքիային:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.