Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-8-ին կայցելի Հարավային Կորեա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-8-ին կայցելի Հարավային Կորեա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սու Խյոնը, հայտնում է ТАСС-ը: «Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թրամփը կնոջ հետ մեր երկրում կանցկացնի երեք օր, բայց այնուհետ որոշում է կայացվել այն մասին, որ այցը կսկսվի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան»,- նշել է Պակ Սու Խյոնը: Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահի ժամանման դեպքում հարավկորեական կողմը չէր կարողանա ապահովել «համապատասխան դիվանագիտական ընդունելություն»: Դիտորդների կարծիքով՝ նախագահները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններին, ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդրի լուծման ճանապարհներին վերաբերող հարցեր:  
Մեկնաբանություններ