Դատարանն Apple-ին պարտավորեցրել է 440 մլն դոլար տուգանք վճարել VirnetX-ին

ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանը 439.7 մլն դոլար տուգանք վճարել VirnetX ընկերությանը՝ դրա արտոնագրային իրավունքը խախտելու համար: Հայտնի է, որ Apple-ը խախտել է միանգամից 4 արտոնագիր՝ համապատասխան տեխնոլոգիաները կիրառելով FaceTime-ում ու iOS-ի մյուս հավելվածներում: Ինչպես նշում է The Verge-ը, Apple-ը համաձայն չէ վճռի հետ ու պատրաստվում է այն բողոքարկել: Հայտնի է, որ վճիռը կայացվել է 2012թ. ի վեր Apple-ի ու VirnetX-ի միջև ընթացող տևական դատական պայքարի արդյունքում: Աղբյուրը մանրամասնում է, որ VirnetX-ն առաջին անգամ Appel-ի դեմ հայց է ներկայացրել 2010թ.: Այն ժամանակ դատական գործընթացը տևել է 2 տարի, ինչի արդյունքում Apple-ը վճարել է 368 մլն դոլար փոխահատուցում: Հաջորդ հայցը, որի վերաբերյալ վճիռը կայացվել է, ներկայացվել է 2012թ.:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.