
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 17-ամյա տղան հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը), 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: