Արցախում բացվել է ազատագրված Հակ գյուղի վերակառուցված դպրոցը

Հակ գյուղը` Քաշաթաղի շրջանի ամենահյուսիսային համայնքներից մեկը, այսօր նշեց տեղի դպրոցի բացումը հիմնահատակ վերակառուցումից հետո: Դպրոցը վերակառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով: Բացմանը ներկա էին Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ աշխատակիցներ, «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և այլ հյուրեր:
Մեկնաբանություններ