Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:
Մեկնաբանություններ