Ավտովթար Հաղարծին գյուղի մոտակայքում. կա վիրավոր

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտակայքում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:   Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (անձը չի հաջողվել պարզել) դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել է ծանր։
Մեկնաբանություններ