Ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամ կյանքի տևողությունը կրճատում է 2 ամսով. գիտնականներ

Էդինբուրգի համալսարանի գենետիկայի բաժնի գիտնականներն ու սննդաբանները հաշվարկել են, որ ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը մարդու կյանքից երկու ամիս է խլում: Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են ավելի քան 600 000 մարդու գենետիկ տվյալններն ու յուրահատկությունները: Վնասակար սովորություններից բացի, ինչպես օրինակ՝ ծխելն ու ալկոհոլի չարաշահումը, որոնք սրտի և օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, գիտնականները կյանքի տևողության կրճատման հավանական պատճառների շարքին են դասել նաև ավելորդ քաշը: Ավելորդ քաշի ամեն մի կիլոգրամը կարող է միջինում կյանքի տևողությունը կրճատել 2-4 ամսով այն պարագայում, եթե մյուս գործոնները հաշվի չառնվեն: Սակայն եթե դրանից բացի մարդ ամեն օր մեկ տուփ ծխախոտ է սպառում, կյանքի տևողությունը կարող է կրճատվել 7-12 տարով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.