Անջելինա Ջոլին փղի կհնչյունավորի դիսնեյյան ֆիլմում

Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Անջելինա Ջոլին կհնչյունավորի Ստելլա անունով փղին Քեթրին Էփլգեյթի «Այվան՝ միակը և անկրկնելին» հեքիաթի դիսնեյյան էկրանավորման մեջ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր կդառնա Տեա Շերոկը, իսկ սցենարիստ՝ Մարկ Ուայթը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր նախագծում Ջոլին նաև կհանդիսանա պրոդյուսերներից մեկը: Ինչ վերաբերում է հնչյունավորմանը, սա դերասանուհու առաջին փորձը չէ. ավելի վաղ նա մասնակցել է «Քունգ Ֆու պանդա» մուլտֆիլմերի աշխատանքներին: Հայտնի է, որ Էփլգեյթի գիրքը լույս է տեսել 2011 թվականին: Այն պատմում է Այվան անունով գորիլայի մասին, որն ապրում է առևտրի կենտրոնում տեղադրված վանդակում՝ Ստելլա փղի և անօթևան Բոբ շան հետ:
Մեկնաբանություններ