
«Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» 34-ամյա դարպասապահ Բեն Ֆոսթերը չի մասնակցել Անգլիայի առաջնության հերթական տուրի` «Լեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղին (1:1) վնասվածքի պատճառով, որը նա ստացել է սեփական տան բակում:
Այս մասին հայտնել է «Վեսթ Բրովմիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը.
«Բենն իր տղայի հետ բակում խաղալիս է եղել և վնասել է ծունկը: Հաշվի առնելով այն, որ նախկին նա արդեն վնասել էր խաչաձև կապանները, դա մեզ լրջորեն անհանգստացրեց, և մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- մարզչի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:
Նշենք` «Լեսթերի» հետ խաղում «Վեսթ Բրոմվիչի» դարպասը պաշտպանել է 34-ամյա Գլին Մայհիլը: