
Ավստրիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են հոկտեմբերի 15-ին, առաջատարը պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունն» է՝ ներկայիս արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ:
DW.com-ի հաղորդմամբ՝ ընտրությունների նախնական ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ պահպանողականները հավաքել են ձայների 31.5 տոկոսը:
Երևանյան ժամանակով 20:00-ի դրությամբ՝ երկրորդ տեղով անցնում է 27.1 տոկոս ձայն ստացած Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարում է գործող կանցլեր Քրիստիան Կերնը:
Առաջատար եռյակը եզրափակում է Ազատության ավստրիական կուսակցությունը՝ ձայների 25.9 տոկոսով:
Ինչպես նշվում է, ընտրութունների արդյունքում երկիրը կունենա աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը, եթե նոր կանցլեր դառնա 31-ամյա Սեբաստիան Կուրցը: