Քրքումը մեղրով

Քրքումի օգտակարության մասին խոսում են աշխարհի բոլոր բժիշկները: Քրքումն առավել օգտակար է հիպերտոնիկների համար՝ արյունը ջրիկացնելու և զարկերակային ճնշումը իջեցնելու ունակության շնորհիվ: Այս համեմունքն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կենսունակ է պահում սիրտ-անոթային համակարգը, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը և ունի մի շարք այլ  օգտակար հատկություններ: Պարզվում է, այս համեմունքը համարվում է հզոր բնական հակաբիոտիկ: Ի տարբերություն մի շարք սինթետիկ միջոցների, քրքումը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, չի ազդում աղիքների միկրոֆլորայի և նյութափոխանակության վրա: Քրքումն ունի հիանալի հակաբորբոքային հատկություններ, այն հիանալի հակակոնցերոգեն է և հակաօքսիդանտ: Իսկ մեղրի հետ միասին այն դառնում է հզոր բուժիչ միջոց: Ընդունեք այն մրսացության առաջին նշանների հայտնվելուն պես: Բնական դեղամիջոց քրքումով և մեղրով 600x580 Խառնեք 100 գր մեղր և 1 ճաշի գդալ քրքումի փոշին: Միասեռ զանգվածը տեղավորեք ապակե բանկայի մեջ: Ինչպես ընդունել. Օր 1 – 0.5 թեյի գդալ ժամը մեկ Օր 2 – 0.5 թեյի գդալ 2 ժամը մեկ Օր 3 – 0.5 թեյի գդալ օրը 3 անգամ: 600x580 Փորձեք կուլ չտալ դեղը, այլ պահել բերանում և ծծել: Եթե ձեզ դուր չի գալիս դրա համը, կարող եք այն ավելացնել թեյի կամ գոլ կաթի մեջ: Շատ օգտակար է համարվում նաև գոլ ջրի և քրքումի խառնուրդը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.