Վրաստանի Մառնեուլիի շրջանում հայազգի վարորդը «Subaru» մեքենայով բախվել է պատին. վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 LS 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, վարորդը, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյանը և Ռուդոլֆ Էլիխանյանը հոսպիտալացվել են հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ