Վիետնամում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Վիետնամում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել, 34-ը համարվում են անհետ կորած: DW.com-ի հաղորդմամբ՝ այս տվյալները հայտնել են երկրի իշխանությունները: Տարերային աղետների հետևանքով առնվազն 32 մարդ տուժել է, տարհանվել են շուրջ 20 000-ը: Վիետնամի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ այս ջրհեղեղն ամենակործանարարն է վերջին տասնամյակում, որի հետևանքով 230 000 գլուխ անասուն է սատկել, ինչպես նաև կամուրջներ, ճանապարհներ, ջրամբարներ ու հազար բնակելի տուն է ավերվել: Արևադարձային ծովամրրիկը, որն սկսվել է հոկտեմբերի 10-ին, 6 նահանգ է ավերել և զրկել էլեկտրականությունից: Հորդառատ անձրևը դադարել է հոկտեմբերի 13-ին, սակայն իշխանությունները նախազգուշացրել են նոր սողանքների առաջացման վտանգի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Մեկնաբանություններ