Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 49-րդ կմ-ին «BMW» մակնիշի 35 GD 383 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 1968 թ. ծնված Է. Մ.-ը, 1958 թ. ծնված Ա. եւ 2008 թ. ծնված Մ. Ս.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.