Սամիթի գաղտնիքը. ինչով է օգտակար այս հայտնի կանաչին

Այժմ ամենալավ ժամանակն է օգտագործել մեծ քանակությամբ թարմ կանաչի: Ինչով է օգտակար ամենահայտնի կանաչիներից մեկը` սամիթը: Ընդհանրապես, բոլոր տեսակի կանաչիները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղերով և հակաօքսիդանտներով: Սամիթը ոչ միայն ամենատարածված կանաչին է, այլ նաև ամենաօգտակարներից մեկը: Այն պարունակում է B, C խմբի վիտամիններ, կալիում, մագնիում և ֆլավոնոլներ, ինչպես նաև բջջանյութ: Սամիթը կարելի է լայնորեն օգտագործել խոհարարության մեջ: Այն կարելի է չորացնել, իսկ սերմերն ավելացնել մարինադների, արգանակների մեջ: Տաք ուտեստների համար ավելի ճիշտ է ընտրել չորացրած սամիթը, իսկ թարմը օգտագործել աղցանների համար: Թերմոմշակման ժամանակ այս կանաչին կորցնում է շատ օգտակար հատկություններ: Սամիթը օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը: Դրա եթերային յուղերը օգնում են կարգավորել նյութափոխանակության հյութերի արտադրությունը և խթանել աղեստամոքսային համակարգի աշխատանքը: 600x580 Բացի այդ, սամիթը օժանդակում է կարգավորել ինսուլինի և շաքարի մակարդակը արյան մեջ՝ պաշտպանելով շաքարային դիաբետից: Մեծ քանակությամբ հանքանյութերի պարունակության շնորհիվ, այս կանաչին օգնում է ամրացնել ոսկրային հյուսվածքները: Սամիթը օգտագործում են նաև անքնության դեմ պայքարելու համար: Այս դեպքում արդյունավետ է եփուկը: Սամիթն ունի հանգստացնող հատկություն և պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք ամրացնում են նյարդային համակարգը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.