Ռուսաստանում քննադատել են Սիրիայում ԱՄՆ գործողությունները՝ դրանք «անգրագետ» կոչելով

Ռուսաստանում քննադատել են Սիրիայում ԱՄՆ գործողությունները՝ հայտարարելով, որ անգրագետ կազմակերպված գործողությունների հետևանքով այնտեղ մեծ թվով զոհեր են եղել։ ԱՄՆ-ը ռմբակոծում է Սիրիայի Ռաքքա քաղաքի մարդաշատ թաղամասերը, վերացնում է ջրի մատակարարման աղբյուրները, հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «ԱՄՆ-ի ռմբակոծությունները Ռաքքայում դեռեւս ոչինչ չեն տվել՝ բնակչության շրջանում զոհերից բացի։ Դա անգրագետ կազմակերպված ռազմական գործողության վառ օրինակ է»,- ասել է ՊՆ ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ նման գործողությունները հակասում են ԻՊ-ից ազատագրված Մեյադինի ուղղությամբ Սիրիայի կառավարական զորքերի հարձակողական գործողությունների հետ։
Մեկնաբանություններ