Պաշտոնական Դամասկոսը հաստատել է ԻՊ-ից ևս մեկ քաղաք ազատագրելու փաստը

Սիրիայի կառավարական բանակն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից ազատագրել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը: Ինչպես հաղորդում է svoboda.org-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները, Ալ-Մայադինը Սիրիայի տարածքում վերջին խոշոր բնակավայրերից է, որտեղ վերահսկողություն էին սահմանել իսլամիստները: Քաղաքում կառավարական ուժերի ազատագրական ռազմարշավն ուղեկցվել է ռուսական ավիացիայի հարվածներով: Նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել: Սիրիայի կառավարական զորքերը գրոհներ են իրականացնում Եփրատի ափին ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ։ Ռաքքայի և Ալ-Մայադինի ազատագրումից հետո ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում միայն Սիրիայի հարավարևելյան շրջանը Իրաքի հետ սահմանին:
Մեկնաբանություններ