Նուռը «թագավորական պտուղ» է: Դրա հայրենիքն Արևմտյան Ասիան է: Այս պտուղը հայտնվում է աշնանը:
Նռան կարմիր սերմերի քաշը 500-600 գրամ է, իսկ պտղի մեջ կա 613 հատիկ:
Ահա նռան 8 օգտակար հատկությունները.
Դիաբաետի ժամանակ
Նուռը թթվա-քաղցր պտուղ է, ինչի շնորհիվ այն խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդներին: Բացի այդ, այն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Կարգավորում է ճնշումը
Նռան հյութը կարգավորում է զարկերակային ճնշումը: Բարձրացած ճնշումը սկսում է իջնել դրա մեջ պարունակող հակաօքսիդանտների հաշվին, ամրանում են արյունատար անոթները, լավանաում է սրտի աշխատանքը: Բացի այդ՝ նուռը հիանալի միզամուղ է, ինչը նույնպես ազդում է ճնշման իջեցման վրա:
Հեմոգլոբին
Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն իր մեջ պարունակում է երկաթ, վիտամին С, որոնք բարձրացնում են արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և բջջիջները լցնում թթվածնով: Ուտելով ընդամենը մեկ նուռ օրվա առաջին կեսին, դուք կլավացնեք ձեր ախորժակը և ուժերով կլցվեք:
Կանխում է օնկոլոգիական հիվանդությունները
Նուռը կանխում է քաղցկեղային բջջիջների հայտնվելը: Հետազոտությունը ցույց է տվել, որ նռան մեջ պարունակվում են ամինաթթուներ և հակաբորբոքային նյութեր, որոնք կանգնեցնում են քաղցկեղի զարգացումը:
Քաշի նվազում

Այս հատապտուղը համարվում է ցածր կալորեական: Եթե օրը մեկ անգամ խմեք նռան հյութ, ապա ձեր քաշը նորմայի մեջ կլինի: Նուռը ունակ է բթացնել սովի զգացողությունը: Այդպիսի ազդեցություն այն ունենում է շնորհիվ պոլիֆենոլների, որոնք նվազեցնում են ախորժակը:
Առողջ սիրտ
Նռան մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք լավացնում են արյան շրջանառությունը և կանգնեցնում խոլեստերինային բլթիկների զարգացումն անոթների պատերի վրա: Բավական է օրական 200 մլ նռան հյութ՝ առողջ սիրտ ունենալու համար:
Երիտասարդություն
Նուռը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Իսկ նրա մեջ պարունակող ամինաթթուները դանդաղեցնում են տարիքային փոփոխությունները:
Հորմոնալ հավասարակշռություն
Նռան հատիկերը պարունակում են յուղեր, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը: Դրանք նաև հանում են ցավերը դաշտանային ցիկլի ժամանակ, օգնում գլխացավի պարագայում:
Օգտագործեք նռան թարմ պտուղները և առողջ եղեք: