Նապոլիի ֆուտբոլիստ. Մանչեսթեր Սիթին Եվրոպայի լավագույն թիմն է այս պահին

«Նապոլիի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` հոկտեմբերի 17-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք արտագնա խաղի մասին.   «Մենք պետք է մրցենք Եվրոպայի` ներկա պահին լավագույն թիմի հետ:   Հույս ունեմ` լավ խաղ կլինի: Չեմ ակնկալում, որը խաղը կավարտվի 4:3 հաշվով, չնայած հասկանում եմ, որ բոլորը մոտավորապես դա են ակնկալում հարձակողական և շատ գոլեր խփող թիմից: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում և Մանչեսթերում կլինենք կենտրոնացած».- Ալբիոլի խոսքերն է փոխանցում «Mediaset Premium»-ը:   Երկու տուրերից հետո մրցաշարային աղյուսակը խմբում այս տեսքն ունի`   1. «Մանչեսթեր Սիթի»` 6 միավոր, 2. «Շախտյոր»` 3, 3. «Նապոլի»` 3, 4. «Ֆեյենորդ»` 0:
Մեկնաբանություններ