Յուրգեն Կլոպ. Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) հետ կայացած հանդիպումը:   «Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր վաստակել մեկ միավոր: Եթե նրանք կարողանային 3 միավոր կորզել, ապա անչափ երջանիկ կլինեին: Ինչ վերաբերում է մեզ, մենք ի սկզբանե մտադիր էինք վաստակել 3 միավոր: Այդ իսկ պատճառով նրանք հիմա երջանիկ են, իսկ մենք՝ ոչ:   Ամեն դեպքում, գոհ եմ «Լիվերպուլի» ելույթից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթի մասին խոսելն իմ գործը չէ: Գոլ խփելու բավականին շատ հնարավորություններ ունեցանք: Պարտավոր էինք 11 մետրանոց վաստակել և կարողանայինք հասնել մրցակցի ֆուտբոլիստի հեռացմանը:   Կարող եք գրել այն, ինչ ուզում եք, սակայն իմ թիմի ելույթները ստիպում են ինձ մնալ լավատես: Տղաները լավ պաշտպանվեցին աշխարհի լավագույն հակագրոհող թիմի դեմ: Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ:   Կարո՞ղ էինք արդյոք հասնել լավագույն արդյունքի. այո: Չեմ կարող ասել, թե այս խաղում կկարողանայինք ավելի լավ խաղալ: Պարզապես չեմ կարող խնդրել տղաներին ցուցադրել ֆուտբոլ «Բարսելոնայի» ոճով: Մենք չենք կարող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 20 հնարավորություն ստեղծել: Նույնիսկ «Բարսելոնան» ի վիճակի չէ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը:
Մեկնաբանություններ