Մոսկվա-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ սրահում ծագած վթարային իրավիճակի պատճառով

«ЮТэйр» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվելիս է եղել Սուրգուտ, վերադառնում է Վնուկովո օդանավակայան՝ սրահում ծագած վթարային իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: «ЮТэйр» ավիաընկերության UT295 չվերթը, որը 10:30-ին Վնուկովո օդանավակայանից ուղորվել է Սուրգուտ, սրահում վթարային իրավիճակի պատճառով կայացրել է Մոսկվա վերադառնալու որոշում», - հաղորդել է աղբյուրը: Ինչպես RT-ին հայտնել են Վնուկովոյում, ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք իրականացնել օդանավակայանում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.