Մոսկվայում «օրենքով գող» է ձերբակալվել

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Իլյաս Սարկիևին, որը հայտնի է Վովչիկ Սիրա (Вовчик Сыра) մականվամբ: Ինչպես նշում է ria.ru-ն, իրավապահ մարմիններից քաջատեղյակ աղբյուրին հղումով, «օրենքով գող»-ը կասկածվում է առանձնակի խոշոր չափի խարդախություն իրականացնելու համար: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Սարկիևը 2013թ. հուլիսից մինչ 2016թ. խաբեությամբ իր ծանոթից ավելի քան 25 մլն ռուբլի է  վերցրել՝ խոստանալով գումարը փոխանցել  պարտատիրոջն ու ծանոթի ունեցած պարտքը մարել: Սակայն իրականում Սարկիևը գումարը պարտատիրոջը փոխանցելու միտք անգամ չի ունեցել: Միլիոնները ստանալուց հետո, նա դրանք յուրացրել է ու սեփական հայեցողությամբ տնօրինել: Այժմ Սարկիևին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.