Մոսկվայում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել

Ռուսաստանի ոստիկանությունը կասեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Մոսկվայում գործող քնած բջջի գործունեությունը, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը։ Նախօրեին ձերբակալվել է բջջի չորս անդամ, ովքեր բոլորը Դաղստանից են, և այժմ ցուցմունք են տալիս ԻՊ զինյալների հետ կապերի մասին։ Նրանք հայտնել են, որ ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչական ակտեր էին նախապատրաստում Դաղստանի տարածքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.