Մեսսին 1 տարվա մեջ առաջին անգամ գոլ չի խփել Պրիմերայի 3 արտագնա խաղերում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում առանց գոլերի շարքը հասել է 3 խաղի:   Սեպտեմբերի 16-ին արգենտինացին չի կարողացել գրավել «Խետաֆեի» դարպասը (2:1), սեպտեմբերի 23-ին` «Ժիրոնայի» (3:0), իսկ հոկտեմբերի 14-ին` «Աթլետիկոյի» (1:1):   Վերջին անգամ Մեսսիի հետ նման բան տեղի էր ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: 2016 թվականի ապրիլի 30-ին նա չէր կարողացել գրավել «Բետիսի» դարպասը (2:0), մայիսի 14-ին` «Գրանադայի» (3:0), իսկ օգոստոսի 28-ին` «Աթլետիկի» (1:0):   Պրիմերայի շրջանակում առաջիկա արտագնա խաղը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 28-ին, երբ կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.