Մարիա Շարապովան որակազրկումից հետո առաջին տիտղոսն է նվաճել

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթել է Բելառուսի ներկայացուցչուհի Արիանա Սոբոլենկոյին Տյանզինի մրցաշարի եզրափակչում:   Հանդիպումն ավարտվել է 7:5, 7:6 (10:8) հաշվով: Նշենք` առաջին սեթում 30-ամյա ռուս թենիսիստուհին պարտվելիս է եղել 1:4 հաշվով, իսկ երկրորդում` 1:5. սակայն կարողացել է հաղթանակ տոնել:   Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե:   Տյանցզինի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 426,750 դոլար:   Նշենք` սա Շարապովայի առաջին հաղթանակն էր WTA-ի մրցաշարերում որակազրկումից հետո: Վերջին անգամ նա տիտղոս էր նվաճել Հռոմում 2015 թվականի մայիսին:   Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շարապովան wild card է ստացել «ՎՏԲ Կրեմլի Գավաթում»: Աշխարհի նախկին ռակետը 10 տարի մրցաշարի չէր մասնակցել Մոսկվայում` 2007 թվականից: Առաջին շրջանում նա կհանդիպիի Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.