Ղրղըզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ղրղըզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ  ամբողջ երկրի տարածքով բացվել է 2.375 ընտրատեղամաս: Հայտնի է, որ ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են ավտոմատացված էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչն ըստ երկրի իշխանությունների՝ կբացառի կեղծումների հավանականությունը: Ria.ru-ն հավելում է, որ գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևն արդեն քվեարկել է մայրաքաղաք Բիշքեկում: Լրագրողների հետ զրույցում ղեկավարն ասել է, որ ընտրությունները լինելու են արդար և թափանցիկ: Աղբյուրը մանրամասնում է, որ Ատամբաևի նախագահության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Սահմանադրական կարգի համաձայն՝ նա չի կարող կրկին առաջադրվել: Նշվում է, որ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու:
Մեկնաբանություններ