Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահի հովանավորյալը

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ այսօր անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է նախագահամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է DW.com-ը, քվեաթերթիկների մի մասը հաշված հանձնաժողովը հայտնել է, որ վերջինս հավաքել է ձայների 54.2 տոկոսը, մինչդեռ նրա մրցակցի՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովի օգտին քվեարկել է ընտրողների 33.6 տոկոսը: Ընտրություններում նախնական հայտը կազմել է 54 տոկոս: ԿԸՀ-ի աշխատակիցների խոսքով՝ էլեկտրոնային ընտրատուփերի օգտագործման շնորհիվ ընտրությունների արդյունքները հայտնի են դառնում քվեարկության ավարտից հետո 1-2 ժամվա ընթացքում: Իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր ընտրատեղամասերում հաշվարկների ավարտից մի քանի օր անց: Ժեենբեկովին համարում են գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ֆավորիտը: Ատամբաևը, օրենքի համաձայն, ստիպված է թողնել երկրի ղեկավարի պաշտոնն այն 6 տարի զբաղեցնելուց հետո:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.