Հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22:04-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։17-ին, մարվել՝ 23։16-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 60 քմ և տանիքում անասնակեր՝ մոտ 100 հակ։
Մեկնաբանություններ