Հուսով ենք, որ ԱՄՆ կոնգրեսը չի վերանայի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել չվերանայել Իրանի միջուկային գործարքը, հայտնել է Ֆրանսիայի Արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ «Մենք հուսով ենք, որ կոնգրեսը, որն այս պահին պատասխանատու է նման կարևոր որոշման համար, չի վերանայի գործարքը»,- ասել է նախարարը՝ Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ: Դրիանը կարծում է, որ համաձայնագրից հրաժարվելը խիստ վտանգավոր նախադեպ կլինի, որը կսահմանափակի միջուկային զենքի տարածումն ու Իրանին հնարավորություն չի տա միջուկային զինանոց ստեղծել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.